Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Կիբեռանվտանգություն23:19 | նոյեմբերի 13, 2026Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ամերիկյան Uber տաքսի ծառայությունը հայտնել է, որ անհայտ չարագործները հասանելիություն են ստացել օգտատերերի տվյալներին։ Դրա մասին տեղեկացվում է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի կայքում հրապարակված ծանուցման մեջ։
«2026 թվականի հոկտեմբերի 9-ին կապալառուն Uber-ին տեղեկացրել է, որ կողմնակի երրորդ անձը ձեռք է բերել իր ներքին համակարգերի մուտքային տվյալները և դրանք օգտագործել՝ այդ կապալառուի համակարգում Uber-ի հաշվին հասանելիություն ստանալու համար։ Միջադեպի մասին ծանուցումն ստանալուց հետո Uber-ն անհապաղ դադարեցրել է կապալառուի հետ տվյալների փոխանակումը և հետաքննություն սկսել»,- ասվում է փաստաթղթում։
Փաստաթղթում չի նշվում կապալառուի անունը և չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ տվյալների հասանելիություն է ձեռք բերվել։ Սակայն, ըստ TechCrunch պարբերականի տեղեկությունների, խոսքը Fireworks AI ընկերության մասին է, իսկ արտահոսած օգտատերերի տեղեկությունները վարորդական վկայականների տվյալներ են ներառում։
Հասանելի է
Թեմա
ԿիբեռանվտանգությունՏվյալների արտահոսքԱնձնական տվյալներ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
