Շրջանառության մեջ է դրվել «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ

Շրջանառության մեջ է դրվել «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ

Հայաստանի կենտրոնական բանկ12:02 | նոյեմբերի 13, 2026Շրջանառության մեջ է դրվել «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Շրջանառության մեջ է դրվել «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ<!—>

]—>

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԲ–ից։

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:

Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես` ՀՀ զինանշանը:

Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):

Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը  2000 դրամ

Մետաղը/հարգը    արծաթ 999,90

Քաշը         62,2 գ

Տրամագիծը       50,0 մմ

Որակը         պրուֆ

Դրամաշուրթը     ատամնավոր

Թողարկման քանակը   մինչև 999 հատ

Թողարկման տարեթիվը  2026

Կարդացեք ավելին Հուշադրամներ բաժնում:

Կազմակերպություն

Հայաստանի կենտրոնական բանկ

Թեմա

ՀուշադրամներՄշակութային ժառանգությունՄշակույթ

Օբյեկտ

Արծաթե մետաղադրամներ

Աղբյուրը՝ NEWS.am