Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

Հայաստան11:28 | նոյեմբերի 13, 2026Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները<!—>

]—>

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հաղորդում է ermenihaber.am-ը:

Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։

Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։

Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ՀայաստանԹուրքիա

Թեմա

Սահմանի բացումԵրկաթուղիՏարանցում

Աղբյուրը՝ NEWS.am