ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ

Հանցագործություն11:32 | նոյեմբերի 13, 2026ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երևանում, այսօր՝ նոյեմբերի 13–ին, թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել:
«Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգմանքները և մասնակցիների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,–հայտնել են ՆԳՆ–ից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հարձակում է եղել թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել, որից հետո քաշքշոց է սկսվել:
Թեմա
ՀանցագործությունՊատահարներՀասարակական տրանսպորտ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
