Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին

Դոնալդ Թրամփ08:17 | նոյեմբերի 13, 2026Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց վարանելու կվերսկսեր Իրանին հասցվող հարվածները, եթե դա անհրաժեշտ համարեր։
«Եթե տեսնեի, որ ամեն ինչ այլ կերպ է ընթանում, հենց այդպես էլ կվարվեի։ Հնարավոր է՝ դա անեի հենց հիմա», — ասել է Թրամփը Salem News Channel-ին տված հարցազրույցում։
Նա կարծիք է հայտնել, որ այս պահին ամեն ինչ «շատ լավ» է ընթանում։
Այնուամենայնիվ, Թրամփը նշել է, որ պարտություն կհամարի, եթե Իրանի ներկայիս վարչակարգը մնա իշխանության ղեկին մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։
«Այո՛, դա պարտություն կլիներ… Անկասկած», — ասել է նա։
Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Թեհրանը սպանի ամերիկացի պաշտոնյայի, Թրամփը պատասխանել է. «Նրանք այլևս գոյություն չեն ունենա»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Իրանի կողմից սպառնալիքների պատճառով Վաշինգտոնում գտնվող իր տնից տեղափոխվել է ռազմաբազա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Տեղադրություն
Թեմա
ՌազմականՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ
Աղբյուրը՝ NEWS.am
