Եվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն

Եվրոպական հանձնաժողով20:25 | նոյեմբերի 12, 2026Եվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն<!—>

]—>

Եվրահանձնաժողովը մինչև նոյեմբերի 26–27-ն անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովը կներկայացնի 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Դրա մասին նոյեմբերի 12-ին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է «Европейская правда»-ն։

«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Եվ մենք՝ որպես Հանձնաժողով, առաջարկ ենք պատրաստում այն մասին, թե ինչպես բավարարել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2027 թվականին»,- հայտնել է ֆոն դեր Լյայենը։

Ըստ նրա՝ երկու առաջարկներն էլ կներկայացվեն մինչև Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը միաժամանակ ողջունել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում։ Նա ընդգծել է բանակցություններին եվրոպացի ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ նրանք պետք է պաշտպանեն Եվրոպայի շահերը, իսկ նրանց ներկայությունը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների դեսպանները նախնական համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց ներառելու շուրջ։ Վերջնական հաստատումը սպասվում է նոյեմբերի 16-ին։ Ըստ ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիշ Ալբուկերկեի՝ նոր սահմանափակումները կվերաբերեն նավթավերամշակող ձեռնարկություններին և ռուսական «ստվերային նավատորմին» առնչվող կառույցներին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Կազմակերպություն

Եվրոպական հանձնաժողով

Թեմա

ՔաղաքականությունՊատժամիջոցներ

Տեղադրություն

Ռուսաստան

Անձ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Աղբյուրը՝ NEWS.am