Իշխանությունները ցանկանում են գործուղման մեջ գտնվող պատգամավորներին թույլ տալ քվեարկել առցանց

Հայաստան11:34 | նոյեմբերի 12, 2026Իշխանությունները ցանկանում են գործուղման մեջ գտնվող պատգամավորներին թույլ տալ քվեարկել առցանց
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին։
Նախագծով առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ մասնակցելու քվեարկություններին՝ առանց խորհրդարանի նիստերին ֆիզիկապես ներկա լինելու։
Նշվում է, որ պաշտոնական գործուղման պատճառով խորհրդարանում ֆիզիկապես գտնվելու անհնարինությունը ևս բխում է պատգամավորի լիազորություններից, ուստի անհրաժեշտ է համատեղել խորհրդարանական աշխատանքի այդ ուղղությունները։ Այդ նպատակով առաջարկվում է դիտարկել նոր մեխանիզմների, այդ թվում՝ առցանց գործիքների ներդրումը, որոնք թույլ կտան խիստ նույնականացում անցած պատգամավորին հեռավար եղանակով արտահայտել իր դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ։
Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է կանոնակարգել մշտական հանձնաժողովների ու ԱԺ խորհրդի նիստերի անցկացման, ինչպես նաև բաց քվեարկության կազմակերպման ընթացակարգերը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Թվային կառավարումԻրավունքՔաղաքականություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
