Հայաստանում ընդլայնվել է կաղնե տակառների ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

Գյուղատնտեսություն11:46 | նոյեմբերի 12, 2026Հայաստանում ընդլայնվել է կաղնե տակառների ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բուսաբուծության, սննդամթերքի և խմիչքների արտադրության ոլորտներում գործող ձեռնարկատերերը նույնպես կկարողանան լիզինգով կաղնե տակառներ ձեռք բերել։ Սա նրանց հնարավորություն կտա բարելավել արտադրանքի պահպանման պայմանները և բարձրացնել գործունեության արդյունավետությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։
Այսպիսով, ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է՝ գինեգործության ոլորտի տնտեսավարողներից բացի ընդգրկելով նաև բուսաբուծության, սննդամթերքի և այլ խմիչքների արտադրության ոլորտներում գործող ձեռնարկատերերին։
Կաղնե տակառների ձեռքբերման լիզինգի լրացուցիչ ծախսերը գնահատվում են շուրջ 10 մլն դրամ։ Առաջացող պարտավորությունները կկատարվեն 2026 և 2027 թվականների բյուջեներով և 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված միջոցների շրջանակում։ Բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացում չի պահանջվի։
Հասանելի է
Թեմա
ԳյուղատնտեսությունՏնտեսություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
