Անհայտ զինվորի գերեզմանի ժամապահը Հեգսեթին նկատողություն է արել ծիծաղելու և խոսելու համար․ CNN

Անհայտ զինվորի գերեզմանի ժամապահը Հեգսեթին նկատողություն է արել ծիծաղելու և խոսելու համար․ CNN

Արլինգթոնի ազգային գերեզմանատուն11:49 | նոյեմբերի 12, 2026Անհայտ զինվորի գերեզմանի ժամապահը Հեգսեթին նկատողություն է արել ծիծաղելու և խոսելու համար․ CNN
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Անհայտ զինվորի գերեզմանի ժամապահը Հեգսեթին նկատողություն է արել ծիծաղելու և խոսելու համար․ CNN<!—>

]—>

ԱՄՆ բանակի պատվո պահակախմբի ժամապահը նկատողություն է արել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և նրա ավագ խորհրդականների խմբին այն բանից հետո, երբ նրանցից ոմանք Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո սկսել են զրուցել և ծիծաղել Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, հայտնում է CNN-ը։

«Բոլոր այցելուները պարտավոր են մշտապես պահպանել լռության և հարգանքի մթնոլորտը», — հեռուստաալիքը մեջբերում է Հեգսեթին և նրա խորհրդականներին ուղղված ժամապահի խոսքերը։

CNN-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանը, որտեղ Պենտագոնի ղեկավարը գտնվում էր կնոջ՝ Ջենիֆերի, աշխատակազմի ղեկավար Ռիկի Բուրիայի, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պատրիկ Ուիվերի և ավագ խորհրդական Թամի Ռադաբոյի հետ։ Պաշտոնական արարողությունից հետո Հեգսեթն ու նրան ուղեկցող անձինք լուսանկարվել են հուշահամալիրի առջև, ապա սկսել զրուցել և ծիծաղել։ Դրան անմիջապես նկատողությամբ արձագանքել է 3-րդ հետևակային գնդի հերթապահ ժամապահը։

Անհայտ զինվորի գերեզմանը համարվում է ԱՄՆ-ի ամենասրբազան զինվորական հուշահամալիրներից մեկը։ Այստեղ 1948 թվականից ի վեր պատվո պահակախումբը շուրջօրյա հերթապահում է ցանկացած եղանակի պայմաններում։

Միջադեպը տեղի է ունեցել պաշտոնը թողնող հանրապետական կոնգրեսական Թոմաս Մեսիի՝ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնության ֆոնին։ Երեքշաբթի հանրապետականներն ընթացակարգային քվեարկությամբ արգելափակել են նախաձեռնության առաջխաղացումը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է ռազմական գերատեսչության ղեկավարին աջակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Արլինգթոնի ազգային գերեզմանատուն

Թեմա

Զինված ուժերՊատահարներՔաղաքականություն

Անձ

Փիթ Հեգսեթ

Աղբյուրը՝ NEWS.am