Թրամփի հայտարարությունից հետո Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից աստիճանաբար հրաժարվելու ծրագրերից

Թրամփի հայտարարությունից հետո Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից աստիճանաբար հրաժարվելու ծրագրերից

Բենիամին Նեթանյահու23:10 | նոյեմբերի 11, 2026Թրամփի հայտարարությունից հետո Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից աստիճանաբար հրաժարվելու ծրագրերից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփի հայտարարությունից հետո Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից աստիճանաբար հրաժարվելու ծրագրերից<!—>

]—>

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ամերիկյան ռազմական օգնությունից։ Սա արդեն Իսրայելի վարչապետի երկրորդ հայտարարությունն է այս հարցի վերաբերյալ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Իսրայելին ամերիկյան ռազմական օգնությունը կդադարեցվի այս տարի, հաղորդում է The Times of Israel-ը։

Նեթանյահուի գրասենյակից հիշեցրել են, որ դեռևս 1996 թվականին վարչապետը խոստացել էր աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական օգնությունից, որն այն ժամանակ կազմում էր 1,2 միլիարդ դոլար։ Նրա գրասենյակի պնդմամբ՝ այդ խոստումը կատարվել է։

«Երեսուն տարի անց վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի տնտեսությունը բավականաչափ ուժեղ է՝ աստիճանաբար հրաժարվելու նաև ամերիկյան ռազմական օգնությունից»,- ասվում է հայտարարության մեջ։

Գրասենյակում այդ քայլը ներկայացրել են որպես Նեթանյահուի և Թրամփի համատեղ նախաձեռնություն, որը պետք է երկու երկրների հարաբերությունները ֆինանսական աջակցությունից գործընկերային հարթություն տեղափոխի։

«Այսօր Իսրայելն ունի ուժեղ և կայուն տնտեսություն, և Իսրայելն ու ԱՄՆ-ը կարևոր քայլ են անում՝ օգնությունից գործընկերության անցնելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուի դիրքորոշումը տարբերվում է օգնությունը դադարեցնելու՝ Թրամփի հայտարարած ժամկետից։ Իսրայելի վարչապետը բազմիցս խոսել է հաջորդ տասնամյակի ընթացքում այն աստիճանաբար զրոյի հասցնելու, այլ ոչ թե միանգամից դադարեցնելու մտադրության մասին։

Գրասենյակից հիշեցրել են նաև, որ մայիսին CBS հեռուստաալիքի «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցում Նեթանյահուն հայտարարել էր. «Ես ցանկանում եմ ամերիկյան ֆինանսական օգնությունն աստիճանաբար հասցնել զրոյի»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ ևս նշել է, որ օգնությունից հրաժարվելը «քայլ է, որը հենց իսրայելցիներն են մեզ առաջարկել»։

Նեթանյահուի գրասենյակի գնահատմամբ՝ վարչապետի և ԱՄՆ նախագահի համատեղ նախաձեռնությունը ցույց է տալիս երկու երկրների դաշինքի ամրությունն ու փոփոխվող հանգամանքներին հարմարվելու դրա կարողությունը։

Նոյեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը 2026 թվականի ավարտից հետո կդադարեցնի Իսրայելին տրամադրվող տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը։

Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ միջոցների մասին էր խոսում Թրամփը։ Փոխըմբռնման գործող հուշագիրը նախատեսում է Իսրայելին տարեկան 3,8 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնության տրամադրում, սակայն դրա գործողության ժամկետն ավարտվում է 2028 թվականին։

Հասանելի է

русский

Անձ

Բենիամին ՆեթանյահուԴոնալդ Թրամփ

Թեմա

Պաշտպանական քաղաքականությունՔաղաքականությունԱՄՆ-Իսրայել հարաբերություններ

Աղբյուրը՝ NEWS.am