Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով

Հանցագործություն22:54 | նոյեմբերի 11, 2026Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սալոնիկում ձերբակալել են Թուրքիայի 51-ամյա քաղաքացու, որին Շվեյցարիայի իշխանությունները հետախուզում են՝ 2019 թվականից ի վեր Լատինական Ամերիկայից Եվրոպա առնվազն 21 տոննա կոկաինի մատակարարումներին առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Շվեյցարիան տղամարդուն արտահանձնելու հարցում է ներկայացրել։ Նրան կասկածում են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։
Ըստ Շվեյցարիայի դատախազության փաստաթղթերի՝ կասկածյալը 2019 թվականին ենթադրաբար միացել է հանցավոր ցանցի, որը մասնագիտացած էր եվրոպական շուկաներ թմրանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարման մեջ։ Այդ ժամանակից ի վեր իրավապահ մարմիններն առգրավել են ընդհանուր առմամբ 21 տոննա կոկաին։ Միաժամանակ, ինչպես նշվում է փաստաթղթերում, որոշ խմբաքանակներ կարող էին աննկատ մնալ։
Որպես կոկաինի ծագման հիմնական երկիր նշվում է Էկվադորը։ Քննության վարկածով՝ թմրանյութերը Լատինական Ամերիկայից տեղափոխվել են Եվրոպա։
Տղամարդուն նաև կասկածում են մեկ կամ մի քանի հանցավոր կազմակերպությունների աջակցելու և թմրանյութերի առևտրից ստացված եկամուտները լվանալու մեջ։ Ենթադրվում է, որ ապօրինի միջոցները կառավարելու և դրանց ծագումը թաքցնելու համար օգտագործվել է ընկերությունների ցանց։
Ձերբակալության ժամանակ կասկածյալից երկու բջջային հեռախոս են առգրավել։
Ձերբակալվածին ներկայացրել են Սալոնիկի դատախազին։ Սպասվում է, որ այնտեղ կսկսվի նրան արտահանձնելու վերաբերյալ Շվեյցարիայի հարցման քննությունը։
Հասանելի է
Թեմա
ՀանցագործությունԹմրամիջոցների ապօրինի շրջանառությունԱրտահանձնում
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
