Գերմանիայում ժողովրդավարությունից գոհունակությունը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի. հետազոտություն

Հակասեմականություն20:52 | նոյեմբերի 11, 2026Գերմանիայում ժողովրդավարությունից գոհունակությունը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի. հետազոտություն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայի բնակիչների միայն մեկ երրորդն է գոհ երկրում ժողովրդավարության վիճակից։ Դրա մասին են վկայում նոյեմբերի 9-ին հրապարակված՝ ավտորիտարիզմի լայպցիգյան նոր հետազոտության (Leipzig Authoritarianism Study) արդյունքները, գրում է DW-ն։
2024 թվականին անցկացված նախորդ հետազոտության համեմատ՝ գոհունակության մակարդակը 42,3%-ից նվազել է՝ հասնելով հարցվածների մոտ մեկ երրորդին։ Սա ամենացածր ցուցանիշն է 2002 թվականին հետազոտությունների մեկնարկից ի վեր։
Նախկին Արևելյան Գերմանիայի երկրամասերում իրավիճակն ավելի վատ է․ երկրում ժողովրդավարությունից գոհ է հարցվածների միայն 22,8%-ը՝ 2024 թվականի 29,7%-ի դիմաց։
Միաժամանակ հարցման մասնակիցների 89,3%-ը հայտարարել է, որ աջակցում է ժողովրդավարության գաղափարին։ Սակայն այդ ցուցանիշը ևս ռեկորդային ցածր է․ հետազոտության անցկացման ամբողջ ընթացքում այն առաջին անգամ իջել է 90%-ից ցածր։
Հարցումը նաև բացահայտել է բնակչության շրջանում շովինիստական և հակասեմական հայացքների տարածվածությունը։
«Օտարերկրացիները վտանգավոր չափով հեղեղում են Գերմանիան» պնդման հետ բացահայտ համաձայնել է հարցվածների 34,9%-ը, ևս 24,4%-ը քողարկված համաձայնություն է հայտնել։
Իր հերթին հարցվածների 15,5%-ը բացահայտ աջակցել է «Գերմանիայում հրեաների ազդեցությունը շարունակում է չափազանց մեծ մնալ» պնդմանը, իսկ ևս 21,7%-ն այդ թեզի նկատմամբ քողարկված համաձայնություն է դրսևորել։
Հետազոտությունն իրականացրել է Լայպցիգի համալսարանի Էլզա Ֆրենկել-Բրունսվիկի ինստիտուտը։ 2026 թվականի մարտի կեսերից մինչև հունիսի սկիզբն անցկացված հարցմանը մասնակցել է 2500 մարդ։
Հասանելի է
Թեմա
ՀակասեմականությունԺողովրդավարությունՔաղաքականությունՀարցումներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
