Նեթանյահուի և Թրամփի միջև Իրանի պատճառով «դժոխային վիճաբանություն է տեղի ունեցել»․ Ynet

Բենիամին Նեթանյահու13:29 | նոյեմբերի 11, 2026Նեթանյահուի և Թրամփի միջև Իրանի պատճառով «դժոխային վիճաբանություն է տեղի ունեցել»․ Ynet
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում վիճաբանել են՝ քննարկելով Իրանի նկատմամբ հետագա քայլերը։ Այս մասին հայտնել են իսրայելական Ynet պարբերականի աղբյուրները։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին՝ նոյեմբերի 7–8-ին, Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունների ֆոնին։ Ynet-ի զրուցակիցներն այն բնութագրել են որպես «բարդ և լարված»։ Աղբյուրներից մեկը զրույցն անվանել է «բարձր տոնով դժոխային վիճաբանություն»։
Նեթանյահուի գրասենյակը հերքել է այս տեղեկությունը։ «Կեղծ լուրեր են, կատարյալ անհեթեթություն», — հայտարարել են գրասենյակից։ Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա հաստատել է հեռախոսազրույցի փաստը, սակայն նշել, որ այն «բոլորովին էլ բարդ չի եղել»։
Financial Times-ի աղբյուրի տեղեկություններով՝ Նեթանյահուն ամեն օր զանգահարում է Թրամփին՝ կոչ անելով վերսկսել պատերազմը, մինչդեռ ԱՄՆ նախագահը փորձում է իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով։
Թրամփի և Նեթանյահուի միջև նախկինում ևս լարված զրույցներ են եղել։ Մասնավորապես, 2026 թվականի հունիսի վերջին ԱՄՆ նախագահը խիստ քննադատել էր Իսրայելի վարչապետին՝ Լիբանանում հակամարտության սրման պատճառով։ Զրույցի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուն «խելքը թռցրել է»՝ հավելելով. «Եթե ես չլինեի, դու հիմա բանտում նստած կլինեիր։ Ես քո հետույքն եմ փրկում։ Հիմա քեզ բոլորն ատում են։ Դրա պատճառով բոլորն ատում են Իսրայելը»։ Axios-ի տվյալներով՝ Թրամփը «կատաղած էր» և ինչ-որ պահի բղավել էր Նեթանյահուի վրա. «Էս ի՞նչ գրողի տարած բաներ ես անում»։
Ամերիկյան լրատվամիջոցները վերջին շաբաթներին գրել են, որ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին։ Axios-ը հայտնել է, որ Նեթանյահուն Թրամփի հետ զրույցում պահանջել է Իրանին հարվածներ հասցնել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։
The New York Times-ի տեղեկություններով՝ Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզական տվյալներ այն մասին, որ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել հակառակորդների դեմ։ Սպիտակ տան ներկայացուցիչների մի մասը կարծում է, որ այդ կերպ Նեթանյահուի կառավարությունը փորձում է համոզել Թրամփի վարչակազմին վերսկսել Իրանի դեմ հարվածները։
Հասանելի է
Անձ
Բենիամին ՆեթանյահուԴոնալդ Թրամփ
Թեմա
ՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններԱՄՆ-Իսրայել հարաբերություններ
Աղբյուրը՝ NEWS.am
