Իրավաբան չեմ, բայց քաղաքական կալանավորում չէր. ֆինանսների նախարարը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (վիդեո)

Արսեն Գևորգյան13:53 | նոյեմբերի 11, 2026Իրավաբան չեմ, բայց քաղաքական կալանավորում չէր. ֆինանսների նախարարը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Շատ ցավալի դեպք է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔԿՀ–ում Ստեփանավանում համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
«Ես իրավաբան չեմ, չեմ կարող մեկնաբանել»,–ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ դա քաղաքական հետապնդում չի. «Ընտրակաշառքը սարսափելի հանցագործություն է, ես կարծում եմ, որ կալանքի տանելն ադեկվատ է։ Ես իրավապահ մարմինների գործողությունները ինչպե՞ս կարող եմ հարցականի տակ դնել, եթե ես դրա մասնագետը չեմ, ես չգիտեմ որ դեպքում են սանկցիա կիրառում»,–ասաց նա։
Հարցին՝ իշխանությունների պատասխանատվությունը չկա՞, որ ՔԿՀ–ում գտնվող անձը մահանում է, նախարարն արձագանքեց. «Քրեական գործ է հարուցվել, որպեսզի պարզվի՝ ո՞վ է պատասխանատու դրա համար։ Պարզ է, եթե անգործություն է տեղի ունեցել, պատասխանատվություն կրում է»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։
Անձ
Արսեն ԳևորգյանՎահե Հովհաննիսյան
Թեմա
ՄահՁերբակալությունՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
