Մհեր Գրիգորյանի և Իրանի փոխնախագահի համանախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հայ-իրանական հարաբերություններ17:30 | նոյեմբերի 10, 2026Մհեր Գրիգորյանի և Իրանի փոխնախագահի համանախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երևանում համանախագահել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտների զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Կողմերը միջգերատեսչական հանձնաժողովը բնորոշել են որպես քաղաքական հանձնառությունները գործնականում առաջ մղելու արդյունավետ հարթակ։
Իր խոսքում փոխվարչապետ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։
Փոխվարչապետն այդ համատեքստում կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հասանելի է
Պատմություն
Հայ-իրանական հարաբերություններ
Թեմա
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
