Հանրային քննարկման է ներկայացվել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ

Հանրային քննարկման է ներկայացվել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ

Զբաղվածություն17:28 | նոյեմբերի 10, 2026Հանրային քննարկման է ներկայացվել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հանրային քննարկման է ներկայացվել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ<!—>

]—>

Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումների շարունակական բարելավման, իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրների լուծման, աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ։

Նախատեսվող փոփոխություններով՝

Վերանայվելու են ծնողական ժամի տրամադրման կարգավորումները. մասնավորապես, առաջարկվելու է կոնկրետացնել ծնողական ժամի տրամադրման նպատակները, հստակեցվելու են առանձին դեպքերում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ ծնողական ժամի օգտագործման առանձնահատկությունները։

Օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականների կամ ապաստան հայցողների հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվելու է աշխատանքային պայմանագիրն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ մուտքագրելու գործընթացը։

Սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի մասով հստակեցվելու են գործողության ժամկետը լրանալու հիմքով պայմանագրերի լուծման կարգավորումները։

Նախատեսվում է աշխատանքի էական պայմաններից մեկը կամ մի քանիսն աշխատողի և գործատուի փոխադարձ գրավոր համաձայնությամբ փոփոխելու հնարավորություն՝ առանց նշված հիմքերի առկայության և օրենքով սահմանված նախնական ծանուցման ժամկետների պահպանման անհրաժեշտության։

Հստակեցվելու են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման ժամային սահմանափակումներն ու առանձնահատկությունները՝ ապահովելու աշխատանքային գործունեության և կրթության արդյունավետ համատեղելիությունը, ինչպես նաև առաջնահերթություն տալու նրանց կրթական գործընթացին։

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիներն առաջարկներ կարող են ներկայացնել «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10887։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԶբաղվածությունԱշխատանքԻրավունք

Աղբյուրը՝ NEWS.am