«Բրյուսելը կրկնում է խորհրդային Մոսկվայի քայլերը». Վրաստանի խորհրդարանի խոսնակը քննադատել է Եվրահանձնաժողովին

Եվրոպական հանձնաժողով18:47 | նոյեմբերի 10, 2026«Բրյուսելը կրկնում է խորհրդային Մոսկվայի քայլերը». Վրաստանի խորհրդարանի խոսնակը քննադատել է Եվրահանձնաժողովին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին չի մասնակցի Եվրամիության հետ նման հանդիպումներին, եթե վրացական կողմին պատշաճ մակարդակով հրավերներ չուղարկվեն։ Այսպես է նա մեկնաբանել Վրաստանին ԵՄ ընդլայնման համաժողովին չհրավիրելու Բրյուսելի որոշումը, հայտնում է «Գրուզիա Online»-ը։
Ըստ Պապուաշվիլիի՝ Եվրահանձնաժողովի գործողությունները վկայում են վրաց ժողովրդի, երկրի ինքնիշխանության և անկախության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Նա եվրոպական բյուրոկրատիային մեղադրել է նաև անհասության և ամբարտավանության մեջ՝ դրա մոտեցումը համեմատելով խորհրդային Մոսկվայի քաղաքականության հետ։
«Պատշաճ հրավեր չի լինի՝ չի լինի նաև մեր մասնակցությունը նման հանդիպումներին»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Նա Բրյուսելի որոշումն անվանել է Վրաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում և կասկածի տակ դրել երկիրը շրջանցող տրանսպորտային նախագծերի իրականացման հնարավորությունը։
«Երբ խոսում են Միջին միջանցքի մասին, պատրաստվում են Վրաստանի վրայով թռչե՞լ, ցատկե՞լ, թե՞ ինչ անել։ Ես դա չեմ կարող պատկերացնել»,- նշել է Պապուաշվիլին։
Նա ընդգծել է, որ Թբիլիսիի նկատմամբ իր վերաբերմունքով Եվրահանձնաժողովն արհամարհանք է ցուցաբերում Վրաստանի ինքնիշխանության և անկախության հանդեպ։
«Մոսկվան էր մեզ այսպես վերաբերվում, և այժմ Բրյուսելը կրկնում է խորհրդային Մոսկվայի քայլերը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ եվրոպացի ներկայացուցիչները չպետք է վիրավորվեն նման համեմատությունից, քանի որ իրենց ամբարտավանությամբ հենց իրենք են դրա համար հիմքեր տալիս։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Գիյոմ Մերսիեն հայտնել էր, որ Վրաստանին չեն հրավիրել ԵՄ ընդլայնման համաժողովին, սակայն վրացական կողմին առաջարկել են մասնակցել երկրորդ հանդիպմանը՝ փոխկապակցվածության հարցերով նախարարական համաժողովին։ Ընդ որում, Թբիլիսին հրավեր է ստացել ներկայացուցչության ավելի ցածր մակարդակով։
<!—>
Հասանելի է
[—>русский
Կազմակերպություն
Տեղադրություն
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
