Փարիզում Փաշինյանը Կոսովոյի վարչապետի հետ քննարկել է խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները (վիդեո)

Փարիզում Փաշինյանը Կոսովոյի վարչապետի հետ քննարկել է խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները (վիդեո)

Ալբին Կուրտի15:58 | նոյեմբերի 10, 2026Փարիզում Փաշինյանը Կոսովոյի վարչապետի հետ քննարկել է խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Փարիզում Փաշինյանը Կոսովոյի վարչապետի հետ քննարկել է խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները (վիդեո)<!—>

]—>

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին:

Անձ

Ալբին ԿուրտիՆիկոլ Փաշինյան

Թեմա

ԴիվանագիտությունԽաղաղություն

Տեղադրություն

Փարիզ

Աղբյուրը՝ NEWS.am