Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Բանկինգ16:04 | նոյեմբերի 10, 2026Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման քաղաքականությունը և մանրածախ բիզնեսի զարգացմանը միտված ֆինանսական գործիքներն ու բանկային պրոդուկտները:
Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացված միջոցառման նպատակն էր մեկտեղել բանկային համակարգի, պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերում բիզնեսի առաջխաղացումը խթանելու հնարավորությունները:
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց մարզերում բիզնեսի հետ երկխոսության կարևորությունը՝ նշելով, որ տարածաշրջանային զարգացումը տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչ է: Նրա խոսքով՝ բանկային համակարգն էական դերակատարում ունի մարզերի չիրացված ներուժի բացահայտման և ֆինանսական հասանելիության ընդլայնման գործում, և հենց դա է ՀԲՄ նախաձեռնած արդեն չորրորդ մարզային միջոցառման հիմնական նպատակը:



«Շիրակի մարզում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումն առավելապես ուղղված է զբոսաշրջային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հյուրանոցային և ռեստորանային տնտեսությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ, ֆինանսավորման էական մաս է կազմում նաև արտադրական ոլորտը: Հատկանշական է, որ վերջին շրջանում մարզում մեծ հետաքրքրություն է նկատվում լիզինգ գործիքի նկատմամբ, ինչը հատկապես ակնառու է շինարարական ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման և արևային պանելների տեղադրման համատեքստում: Մարզում ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմանը մեծապես նպաստում է նաև միջազգային կառույցների հետ մեր համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին առաջարկել առավել ճկուն ֆինանսական գործիքներ», — էքսպոյի շրջանակում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը:
Հատկանշական է, որ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի դիտարկմամբ՝ մարզում լիզինգային բավական մեծ պորտֆել է ձևավորվել՝ աճի դինամիկայով, և Հայէկոնոմբանկը, որպես լիզինգի շուկայի համեմատաբար նոր անդամ, շատ լավ ցուցանիշներ և ներուժ ունի:
Զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող Հայէկոնոմբանկի կորպորատիվ հաճախորդ` «Արատտա Գրանդ» ՍՊԸ հիմնադիր Արման Պետրոսյանի կարծիքով՝ մարզում բիզնեսի զարգացման համար ֆինանսական կառույցները բավական ճկուն վարկային պրոդուկտներ են առաջարկում, միևնույն ժամանակ, նրա դիտարկմամբ, բանկերի գործունեությանը զուգահեռ առանցքային է լայնամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և նպատակային ներդրումների ներգրավումը:
Գերմանահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ միջազգային ծրագրերի շրջանակում Շիրակի մարզում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում ուղղվում է գյուղատնտեսության, զբոսաշրջության, և արտադրական ոլորտներին, ինչպես նաև էներգաարդյունավետ ծրագրերին: Նրա գնահատմամբ՝ վերջին երկու-երեք տարիներին մեծածավալ ֆինանսավորման զգալի աճ է նկատվում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից, և նման միջոցառումները կարևոր ազդեցություն ունեն ֆինանսական էկոհամակարգում բոլոր շահակիցների համակարգված գործունեության կազմակերպման գործում:
Շիրակի ձեռնարկատիրական ներուժի իրացմանը նվիրված համաժողովը նոր համագործակցությունների հարթակ դարձավ՝ ընդգծելով բանկերի կարևոր դերակատարումը տարածքային զարգացման գործում։
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հասանելի է
Թեմա
ԲանկինգՏնտեսությունՓոքր և միջին ձեռնարկություններ
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
