Փարիզում Փաշինյանը Կոսովոյի վարչապետի հետ քննարկել է խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները (վիդեո)

Ալբին Կուրտի15:58 | նոյեմբերի 10, 2026Փարիզում Փաշինյանը Կոսովոյի վարչապետի հետ քննարկել է խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին:
Անձ
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
