Արսեն Գևորգյանը Փաշինյանի իշխանության արշավի հերթական զոհն է. Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի հայտարարությունը

Արսեն Գևորգյանը Փաշինյանի իշխանության արշավի հերթական զոհն է. Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի հայտարարությունը

Մահ15:40 | նոյեմբերի 10, 2026Արսեն Գևորգյանը Փաշինյանի իշխանության արշավի հերթական զոհն է. Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի հայտարարությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Արսեն Գևորգյանը Փաշինյանի իշխանության արշավի հերթական զոհն է. Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի հայտարարությունը<!—>

]—>

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին։

Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։

Խստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։

Կոչ ենք անում բոլոր միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։

Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։

Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:

Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։

Թեմա

ՄահՁերբակալությունՔաղաքականություն

Տեղադրություն

Ստեփանավան

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am