Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

Նավթ14:24 | նոյեմբերի 10, 2026Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սաուդյան Արաբիայի ազգային նավագնացային Bahri Ship Management ընկերությունը, համագործակցելով ԱՄՆ զինվորականների հետ, շարունակում է նավթատար լցանավեր ուղարկել Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս մասին Դուբայում հայտարարել է ընկերության նախագահ Խալիդ ալ-Համմադը։
Նա ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրների ազգային նավագնացային ընկերություններն այս ծովային ուղուց օգտվելու այլընտրանք չունեն։ «Մենք պետք է շարունակենք էներգակիրների մատակարարումները»,— ասել է նա։ Ալ-Համմադի խոսքով՝ նոյեմբերի 10-ին ընկերությունը Հորմուզի նեղուցով չորս նավ է ուղարկել։
Գործակալությունը հիշեցնում է, որ, չնայած Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի հարձակումների աճին, վերջին երկու ամսվա ընթացքում նեղուցով նավագնացության ծավալը մոտեցել է այն ցուցանիշներին, որոնք արձանագրվել էին մինչև 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։
Bahri Ship Management-ը կարևոր դեր է խաղում Հորմուզի նեղուցով Սաուդյան Արաբիայի պետական էներգետիկ Saudi Aramco ընկերության նավթի մատակարարումների ավելացման գործում։ Ընկերությունից ավելի վաղ հայտնել էին, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում այս տարածաշրջանում իրենց մի քանի նավերը հարձակման են ենթարկվել, ինչի հետևանքով երկու նավաստի է զոհվել։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Սաուդյան ԱրաբիաՀորմուզի նեղուց
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
