ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի դպրոցներից մեկում աշակերտների հետ քննարկել են բուլինգին և կիբեռբուլինգին առնչվող հարցեր

Կիբերբուլինգ14:45 | նոյեմբերի 10, 2026ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի դպրոցներից մեկում աշակերտների հետ քննարկել են բուլինգին և կիբեռբուլինգին առնչվող հարցեր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այցելել են «Երևանի Նաիրի Զարյանի թիվ 130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Այցի շրջանակում Դպրոցի սաներին և անձնակազմի ներկայացուցիչներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու հնարավոր եղանակները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության, թվային միջավայրում երեխաների անվտանգության, երեխայի նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբեռբուլինգի, կանխարգելման և արձագանքման, կրթության իրավունքի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև անչափահասների քրեական պատասխանատվության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են նաև տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի պահանջի ապահովման վերաբերյալ հարցեր։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։
Թեմա
ԿիբերբուլինգԿրթությունՄարդու իրավունքներ
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
