ԱՄՆ-ն առաջարկում է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի Պուտինը կարողանա հայտարարել հաղթանակի մասին․ The Economist

ԱՄՆ-ն առաջարկում է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի Պուտինը կարողանա հայտարարել հաղթանակի մասին․ The Economist

Բանակցություններ14:39 | նոյեմբերի 10, 2026ԱՄՆ-ն առաջարկում է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի Պուտինը կարողանա հայտարարել հաղթանակի մասին․ The Economist
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ-ն առաջարկում է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի Պուտինը կարողանա հայտարարել հաղթանակի մասին․ The Economist<!—>

]—>

Աբու Դաբիում բազմակողմ խաղաղ բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները դիտարկում են Մոսկվայի և Կիևի միջև փոխզիջման նոր տարբերակ։ Խոսքը քարտեզագրական հնարքի մասին է․ առաջարկվում է փոխել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններն այնպես, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողանա հայտարարել երկու տարածաշրջանների նկատմամբ լիակատար վերահսկողության մասին՝ առանց ռազմաճակատում իրական հաղթանակների։ Այս մասին գրում է The Economist-ը՝ վկայակոչելով ամերիկացի դիվանագետների շրջանում իր աղբյուրները։

Ավելի վաղ Պուտինը բազմիցս Դոնեցկի և Լուգանսկի մարզերի («ԴԺՀ» և «ԼԺՀ») տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողությունը համարել էր ռուսական բանակի առանցքային նպատակներից և Ուկրաինայի հետ խաղաղության նվազագույն պայմաններից մեկը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր, որ եթե Կիևը հրաժարվի զիջել երկու տարածաշրջանների՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածները, Ռուսաստանը «ամեն դեպքում» դրանք ուժով կգրավի։ Այդուհանդերձ, 2026 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ ՌԴ զինված ուժերը գործնականում հասել են իրենց նպատակին միայն Լուգանսկի մարզում, որի տարածքի մոտ 99%-ը նրանց վերահսկողության տակ է։ Դոնեցկի մարզում ուկրաինական ուժերը շարունակում են պահել տարածքի ավելի քան 20%-ը՝ ներառյալ ամրացված Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիան։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) այս առնչությամբ նշել էր, որ պատերազմի ընթացքում Պուտինն արդեն ավելի քան 15 անգամ ստիպված է եղել հետաձգել Դոնբասն ամբողջությամբ գրավելու «վերջնաժամկետը»։

Կրեմլը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունները» համարում է Ռուսաստանի սահմանադրական տարածքի մաս՝ հիմք ընդունելով 2022 թվականի սեպտեմբերին անցկացված «հանրաքվեների» արդյունքները։ Քվեարկություններն անցկացվել են երկու տարածաշրջանների մասնակի օկուպացիայի պայմաններում՝ ռուսական զորքերի փաստացի վերահսկողության ներքո։ Ըստ հրապարակված պաշտոնական արդյունքների՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն կողմ է քվեարկել Լուգանսկում քվեարկության մասնակիցների մոտ 98,5%-ը, իսկ Դոնեցկում՝ ավելի քան 99%-ը։ Նույն ժամանակ բռնակցմանը, իբր, աջակցել են նաև ՌԴ զինված ուժերի կողմից մասնակիորեն օկուպացված Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները։

Մեկ այլ զիջում, որն ԱՄՆ-ն պատրաստ է առաջարկել Կրեմլին, Ռուսաստանի վերադարձն է եվրոպական էներգետիկ շուկա՝ հակառակ ԵՄ գործող օրենսդրության։ Միաժամանակ վաշինգտոնյան դիվանագետներն ընդունում են, որ երաշխիքներ չկան, թե տարածքային և էներգետիկ առաջարկներն իսկապես կհետաքրքրեն Պուտինին և կօգնեն մեղմել Մոսկվայի ու Կիևի միջև տարաձայնությունները։ Դրանք վերաբերում են Ուկրաինային անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրմանը, երկրի արտադաշինքային կարգավիճակի ամրագրմանն ու ուկրաինական բանակի կրճատմանը։

The Economist-ի աղբյուրները նշում են, որ Աբու Դաբիի բանակցությունների նախապատրաստման ընթացքում Կրեմլի ներկայացուցիչները «անսովոր ճկունություն» են ցուցաբերում։ Սակայն նրանք այդ փոփոխությունը կապում են այն հանգամանքի հետ, որ Թրամփի վարչակազմն ընդլայնել է հանդիպման օրակարգը՝ ներառելով Եվրոպայում հավաքական անվտանգության հարցերը։ Թերահավատորեն տրամադրված ամերիկացի դիվանագետների կարծիքով՝ դա իրենց մոսկովյան գործընկերներին հնարավորություն է տալիս առաջ քաշել «նոր, ի սկզբանե անիրագործելի պահանջներ»՝ խաղաղ գործընթացը ձգձգելու համար։ Այդ ընթացքում ռուսական բանակը կկարողանա շարունակել պատերազմը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԲանակցություններՔաղաքականությունՊատերազմ

Տեղադրություն

ՌուսաստանՈւկրաինա

Աղբյուրը՝ NEWS.am