Քննարկվել են բարձրակարգ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարները

Քննարկվել են բարձրակարգ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարները

Հայաստան14:38 | նոյեմբերի 10, 2026Քննարկվել են բարձրակարգ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Քննարկվել են բարձրակարգ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարները<!—>

]—>

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Հայաստան ժամանած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) պատվիրակությանը՝ կազմակերպության միջազգային հարաբերությունների և համագործակցության վարչության Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ՏՀԶԿ-ի կողմից իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ-ի հետևողական աջակցությունը Հայաստանին և կարևորել կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունն ու ընդլայնումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ուղղություններով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ոլորտի զարգացման ցուցանիշներն ու միջազգային չափորոշիչների կիրառման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով թվայնացմանն ու ԱԲ գործիքների ներդրմանը։

Տաթև Ասլանյանն ընդգծել է թվայնացման և արհեստական բանականության կարևորությունը տեխնոլոգիական զարգացման և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման գործում։ Այս համատեքստում նա կարևորել է տեղական ընկերություններում, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկություններում, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, ԱԲ գրագիտության բարձրացումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապահովումը։

Անդրադառնալով այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին՝ նախարարի տեղակալը կարևորել է Firebird ընկերության միջոցով GPU հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման հնարավորությունը նաև ՓՄՁ-ների համար՝ նպաստելով դրանց թվայնացմանն ու նորարարական ներուժի զարգացմանը։

Քննարկվել են նաև բարձրակարգ ստարտափային էկոհամակարգի զարգացման հեռանկարները՝ մասնավորապես գյուղատնտեսական տեխնոլոգիաների, Deep Tech-ի և ֆիզիկական արհեստական բանականության ուղղություններով։

Նախարարի տեղակալն ընդգծել է տեղական ընկերությունների համար խոշոր կապիտալի հասանելիության ընդլայնման կարևորությունը՝ որպես Հայաստանում ընկերությունների զարգացման, մրցունակության բարձրացման և երկրում գործունեությունը շարունակելու խթան։ Այս համատեքստում կարևորվել է նաև թվայնացմանն աջակցող կենտրոնների և հաբերի ձևավորումը, ինչպես նաև մասնավոր սեփականության պաշտպանության ապահովումը։

ԱԲ ոլորտի զարգացման տեսանկյունից կարևորվել է մարդկային կապիտալի զարգացումը։ Այս առումով ընդգծվել է ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական մասնագիտական հմտությունների զարգացման, արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքների տարածման և տարբեր մակարդակներում համապատասխան կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև նախարարության ներքո Կառավարության մասնագիտացված արհեստական բանականության գրասենյակ ստեղծելու ծրագիրը, որն ուղղված է ոլորտի քաղաքականության համակարգմանն ու զարգացմանը։

Քննարկվել են Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (Technology Transfer Offices) զարգացման հեռանկարները։ Կարևորվել է այս ուղղությամբ ՏՀԶԿ-ի և Եվրոպական միության երկրների հետ համագործակցության ու երկխոսության ընդլայնումը՝ միջազգային լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նպատակով։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ երկրների փորձին, մասնագիտական ցանցերին և հնարավորություններին հասանելիության ընդլայնման, ինչպես նաև եվրոպական առաջատար ընկերությունների հետ համագործակցության բարձր մակարդակ ապահովելու կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են համագործակցության հետագա հնարավորություններին՝ ընդգծելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, բիզնեսի թվայնացման, նորարարության խթանման և արհեստական բանականության պատասխանատու կիրառման ուղղություններով համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը։


Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Արհեստական բանականությունԲիզնեսՓոքր և միջին ձեռնարկություններՏեխնոլոգիա

Աղբյուրը՝ NEWS.am