Վրաստանն արտաքսել է 91 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Հայաստան11:27 | նոյեմբերի 10, 2026Վրաստանն արտաքսել է 91 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա պետությունների 91 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը, գործողություններն իրականացվել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգմամբ։
Արտաքսվածների թվում են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Պակիստանի, Հորդանանի, Հայաստանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Սուդանի, Ուգանդայի, Ֆիլիպինների, Չինաստանի և Իրաքի քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է կրկին մուտք գործել երկրի տարածք։
ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի սկզբից մինչ օրս Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3 700 օտարերկրյա քաղաքացի։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
