Բանտում ընդդիմադիր գործչի մաhվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

Մահ11:25 | նոյեմբերի 10, 2026Բանտում ընդդիմադիր գործչի մաhվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են, ասված է «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարության մեջ։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց շինծու մեղադրանքներով։
Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ցավակցում է Արսեն Գևորգյանի ընտանիքին»։
Թեմա
ՄահՁերբակալությունՔաղաքականություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
