Al Arabiya. ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են ուրանի հարստացման մակարդակը

Al Arabiya. ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են ուրանի հարստացման մակարդակը

Իրան10:35 | նոյեմբերի 10, 2026Al Arabiya. ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են ուրանի հարստացման մակարդակը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Al Arabiya. ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են ուրանի հարստացման մակարդակը<!—>

]—>

Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են նախնական համաձայնագիր կնքել, որը նախատեսում է Իրանում ուրանի հարստացման մակարդակի սահմանափակում մինչև 3,67%։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի զրուցակիցների տվյալներով՝ ամերիկյան կողմը համաձայնել է Իրանի տարածքում ուրանի հարստացմանը մինչև նշված մակարդակը, իսկ Թեհրանն ընդունել է այդ պայմանը։

Միաժամանակ ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է նվազեցնել Իրանի ուրանի պաշարների հարստացման աստիճանը, որը հասել է 60%-ի։ Այս հարցի լուծման համար կողմերը դիտարկում են երրորդ երկիր ներգրավելու հնարավորությունը, ճշտել են Al Arabiya-ի աղբյուրները։

Թեհրանի հետ համաձայնության հասնելու դեպքում Վաշինգտոնը կարող է ապասառեցնել 6-ից 9 միլիարդ դոլարի իրանական ակտիվներ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Իրան

Պատմություն

Իրանի միջուկային ծրագիրը

Թեմա

Միջուկային զենքի չտարածման պայմանագիրՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ

Աղբյուրը՝ NEWS.am