Հաքերները Ֆրանսիայում գողացել են 23 մլն ավտովարորդի տվյալներ

Հաքերները Ֆրանսիայում գողացել են 23 մլն ավտովարորդի տվյալներ

Auto10:20 | նոյեմբերի 10, 2026Հաքերները Ֆրանսիայում գողացել են 23 մլն ավտովարորդի տվյալներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հաքերները Ֆրանսիայում գողացել են 23 մլն ավտովարորդի տվյալներ<!—>

]—>

Հաքերները կոտրել են ավտոմեքենաների տեխնիկական զննության ֆրանսիական ծառայությունների տվյալների շտեմարանները և հասանելիություն ստացել միլիոնավոր հաճախորդների անձնական տեղեկություններին։ Ինչպես նոյեմբերի 9-ին հայտնել է TF1 հեռուստաալիքը, տվյալների արտահոսքը վերաբերել է շուրջ 23 մլն ավտովարորդի։

Հարձակման թիրախ են դարձել SGS միջազգային խմբի կազմում ընդգրկված Securitest, Auto Sécurité և Verif’Autos ընկերությունները։ Չարագործների ձեռքում են հայտնվել ավտոմեքենաների պետհամարանիշները, դրանց մոդելների մասին տեղեկությունները, ինչպես նաև հաճախորդների անձնական գործերը։

Գողացված տեղեկությունների թվում են ավտոմեքենաների սեփականատերերի անուններն ու հասցեները։ Այս տվյալները կարող են օգտագործվել խարդախության և այլ թիրախային հարձակումների համար։

Հասանելի է

русский

Թեմա

AutoԿիբեռանվտանգությունՏվյալների արտահոսք

Տեղադրություն

Ֆրանսիա

Աղբյուրը՝ NEWS.am