Հայտնի է դարձել, թե ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Դիվանագիտություն22:53 | նոյեմբերի 6, 2026Հայտնի է դարձել, թե ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը չի գլխավորի ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվելիք եռակողմ բանակցություններում։ Դրա մասին հայտարարել է Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Նա չի ասել, թե գլխավորելու է պատվիրակությունը։ Նա պարզապես ասել է, որ այնտեղ է լինելու։ Նա այնտեղ կմեկնի պատվիրակության հետ, այլ ոչ թե կգլխավորի այն»,- նշել է Լիտվինը։
Նա հավելել է, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Բուդանովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը։
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Եռակողմ բանակցությունները տեղի կոնենան նոյեմբերի 10-ին:
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունԲանակցություններՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
