Ադրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառեն

Ադրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառեն

Ադրբեջան22:45 | նոյեմբերի 6, 2026Ադրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառեն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ադրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառեն<!—>

]—>

Ադրբեջանում հունվարի 1-ից տնային տնտեսությունների հաշվառման ընթացքում տեղեկություններ կհավաքվեն բնակարաններում համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքերի քանակի, ինչպես նաև ինտերնետ հասանելիության հնարավորությունների մասին։

Ինչպես հայտնել են տեղական լրատվամիջոցները, եթե տնային տնտեսությունում առկա են համակարգիչ, նոթբուք կամ պլանշետ, կարձանագրվեն դրանց տեսակն ու քանակը։

Կնշվի նաև ինտերնետ հասանելիության ապահովման եղանակը։

Այն տներում, որտեղ ինտերնետին միացումը կատարվում է հեռախոսագծի, կաբելային հեռուստատեսության կամ մատակարարի օպտիկամանրաթելային մալուխի միջոցով, կկատարվի «ֆիքսված հասանելիություն» նշումը, իսկ բջջային հեռախոսի, տվյալների փոխանցման քարտի կամ USB մոդեմի միջոցով միացված տներում՝ «անլար հասանելիություն» նշումը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Ադրբեջան

Թեմա

Հասարակություն

Աղբյուրը՝ NEWS.am