«Տապակա»-ի մոտ մեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը դանակահարվել է

Հանցագործություն13:24 | նոյեմբերի 6, 2026«Տապակա»-ի մոտ մեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը դանակահարվել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 84 հասցեում գործող «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com—ը։
Մինչ կժամանեին ոստիկանները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին տեղում հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նա Երևանի 24-ամյա Վահան Հ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատին կտրած-ծակած վերք, արյունահոսող» վնասվածքով։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում նշված ռեստորանի մոտ կայանատեղիում «Hongqi» ավտոմեքենայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Մ.-ն ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Վահան Հ.-ի հետ, որի ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Վահան Հ․-ին։
Արաբկիրի ոստիկանները պարզել են կասկածյալ Վարդան Մ.-ի գտնվելու վայրը, հայտնաբերել, ձերբակալել են նրան և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը։ Վիրավոր Վահան Հ.-ն աշխատում է «Տապակա» ռեստորանում։
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
