ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով զոհվել են մեկ ոստիկան և կասկածյալը

Պատահարներ13:37 | նոյեմբերի 6, 2026ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով զոհվել են մեկ ոստիկան և կասկածյալը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Կոլորադո նահանգի Լեյքվուդ քաղաքում ոստիկանության հետ զինված բախման ընթացքում զոհվել են մեկ ոստիկան և կասկածյալը։ Այս մասին հայտնել է Լեյքվուդի ոստիկանությունը, հաղորդել է CBS News-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ոստիկանները մեկնել են կանչի՝ RTD հանրային տրանսպորտային համակարգի ավտոբուսում գտնվող կասկածելի տղամարդու մասին ահազանգ ստանալուց հետո։ Երբ ոստիկանները փորձել են մոտենալ նրան, տղամարդը սկսել է կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել, որի հետևանքով կասկածյալը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել և մահացել դեպքի վայրում։
Փոխհրաձգության ընթացքում ընդհանուր առմամբ վիրավորվել է ոստիկանության չորս աշխատակից։ Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ոստիկաններից մեկը հետագայում մահացել է։ Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ, որը նույնպես հոսպիտալացվել է։
Լեյքվուդի ոստիկանությունը շարունակում է միջադեպի հետաքննությունը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
