«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

Ընտրություններ08:26 | նոյեմբերի 6, 2026«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Իրավունք». Մամուլում տարածվել են լուրեր, որ մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանով, Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, եւ որ հավանական քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Հայկ Սարգսյանն է լինելու:
Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Նաիրի Սարգսյանի հետ, սակայն վերջինս հերքել է շրջանառվող լուրերը։
«Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Չգիտեմ՝ խոսքի ազատություն է, լրատվամիջոցներն ինչ ուզում, հորինում ու գրում են։Ի հարկե, հերքում եմ. Ես եւ եղբայրս չենք պատրաստվում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,-ծիծաղը չզսպելով՝ պատասխանեց Սարգսյանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Թեմա
ԸնտրություններՔաղաքականությունՄամուլի տեսություն
Անձ
Իրադարձություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
