Հրաձգություն Այովայի փոստային բաժանմունքում․ երկու մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է

Հրաձգություն Այովայի փոստային բաժանմունքում․ երկու մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է

Պատահարներ22:50 | նոյեմբերի 5, 2026Հրաձգություն Այովայի փոստային բաժանմունքում․ երկու մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հրաձգություն Այովայի փոստային բաժանմունքում․ երկու մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է<!—>

]—>

ԱՄՆ Այովա նահանգի Դե Մոյն քաղաքում ձերբակալել են քաղաքի գլխավոր փոստային բաժանմունքում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող անձին։ Երկու մարդ հրազենային վնասվածքներ է ստացել, ևս մեկը տուժել է փրկվելու փորձի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։

Ոստիկանության տվյալներով՝ տուժածների վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։

Ոստիկանության սերժանտ Փոլ Պարիզեկի պատմելով՝ երեքն էլ հիվանդանոցում են և անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել ահազանգը ստանալուց հետո երեք րոպեի ընթացքում։

Հրաձգությունը տեղի է ունեցել շենքի երկրորդ հարկում։ Կրակոցների մասին առաջին հաղորդումները սկսել են ստացվել հինգշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան 09։10-ի սահմաններում։

Գլխավոր փոստային բաժանմունքը գտնվում է Դե Մոյնի կենտրոնից հյուսիս՝ քաղաքի խոշորագույն հիվանդանոցներից մեկի դիմաց։ Չորսհարկանի շենքն օգտագործվում է որպես տարածաշրջանային տեսակավորման կենտրոն, որտեղ գործում է նաև այցելուների համար բաց սպասարկման բաժանմունք։

Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը հայտնել է, որ կապի մեջ է նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի հետ։ Նա ասել է, որ կասկածյալը ձերբակալվել է, քննությունը շարունակվում է։

Հրաձգության մասին տեղեկություն ստանալուց հետո մոտակայքում գտնվող տարրական դպրոցը, այցելուների ընդունման կենտրոնը և Դե Մոյնի դպրոցական շրջանի սննդի կենտրոնն անցել են անվտանգության ռեժիմի։ Շենքեր մուտքն ու ելքը ժամանակավորապես արգելվել են։ Սահմանափակումները հանվել են 10։00-ի սահմաններում, երբ ոստիկանությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներՀրաձգություն

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am