Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated Press

Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated Press

Արտաքսում23:21 | նոյեմբերի 5, 2026Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated Press
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated Press<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի հետ գաղտնի բանակցություններ է վարել Իրանի քաղաքացիների արտաքսման շուրջ՝ չնայած երկրների միջև շարունակվող պատերազմին։ Դրա մասին են վկայում հինգշաբթի գաղտնազերծված դատական փաստաթղթերը, հաղորդում է Associated Press-ը։

Ըստ գործի նյութերի՝ հոկտեմբերի կեսին ամերիկյան իշխանությունները հայտարարել են իրանցիներին երրորդ երկրի միջոցով հայրենիք ուղարկելու ծրագրերի մասին։ Ընդ որում, արտաքսման հստակ ժամկետները չեն բացահայտվել։ Դատավոր Անա Ռեյեսը կառավարությանը պարտավորեցրել է դատարանին տեղեկացնել իրանցիներին Իրան կամ այլ երկիր արտաքսելու ծրագրերը հաստատելուց 24 ժամ առաջ, ինչպես նաև գրավոր ծանուցում ուղարկել արտաքսումն իրականացնելուց առնվազն հինգ օր առաջ։

Հոկտեմբերի 15-ի դատական նիստի ընթացքում դատավորը կասկածի տակ է դրել մարդկանց վերադարձի անվտանգությունն այն երկիր, որն ԱՄՆ նախագահն ինքն է անվանել Ամերիկայի հակառակորդ։ Նրա կարծիքով՝ արտաքսվողներին առնվազն լուրջ վտանգ է սպառնում։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դիմիտար Գեորգիև-Ռեմելը հաստատել է, որ կառավարությունը մտադիր է կատարել արտաքսման մասին որոշումները։

Փաստաթղթերը միաժամանակ վկայում են, որ ամերիկյան իշխանությունները շարունակել են շփումները իրանցի պաշտոնյաների հետ՝ փոխանցելով ճամփորդական փաստաթղթեր և քննարկելով արտաքսման հնարավոր եղանակները։

Դատավարությունը կապված է մի հայցի հետ, որով Թրամփի վարչակազմը մեղադրվում է ապաստան հայցողների մասին գաղտնի տեղեկություններն Իրանի իշխանություններին փոխանցելու մեջ։ Հայցվորները պնդում են, որ դա կարող է նրանց ենթարկել հետապնդումների և սպառնալ նրանց անվտանգությանը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հերքում է Իրանի կառավարությանը ապաստանի դիմումների նյութերի փոխանցումը։

Դատական փաստաթղթերը վկայում են, որ 2025 թվականի սեպտեմբերին և դեկտեմբերին, ինչպես նաև 2026 թվականի հունվարին կողմերը կազմակերպել են ավելի քան հարյուր մարդու վերադարձը Իրան։ Այդ երկիր արտաքսումները երկար ժամանակ հազվադեպ էին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և վերադարձված քաղաքացիների հետապնդման վտանգի պատճառով։

Թրամփի վարչակազմը ներգաղթյալների է ուղարկել նաև երրորդ երկրներ, դրանց թվում՝ Սալվադոր, Կոստա Ռիկա և Պանամա, նույնիսկ եթե նրանք կապեր չեն ունեցել այդ պետությունների հետ։

Հասանելի է

русский

Թեմա

ԱրտաքսումՆերգաղթՔաղաքականություն

Անձ

Դոնալդ Թրամփ

Տեղադրություն

Իրան

Աղբյուրը՝ NEWS.am