Արաբական դաշինքը կաջակցի Այզենկոտի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում

Արաբական դաշինքը կաջակցի Այզենկոտի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում

Բենիամին Նեթանյահու20:03 | նոյեմբերի 5, 2026Արաբական դաշինքը կաջակցի Այզենկոտի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Արաբական դաշինքը կաջակցի Այզենկոտի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում<!—>

]—>

Միացյալ ցուցակը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի պաշտոնում կառաջադրի «Յաշար» կուսակցության նախագահ Գադի Այզենկոտի թեկնածությունը։ Դաշինքի պատվիրակությունն այդ առաջարկությունը պետք է հինգշաբթի ներկայացնի նախագահ Իցհակ Հերցոգին, գրում է The Times of Israel-ը։

Միացյալ ցուցակի աջակցությունից հետո Այզենկոտը կստանա հաջորդ գումարման Կնեսետի 67 պատգամավորի աջակցությունը, ինչը 120 պատգամավորների մեծամասնությունն է։ Ավելի վաղ նա արդեն ապահովել էր ավելի մեծ թվով պատգամավորների աջակցությունը, քան գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Միևնույն ժամանակ Այզենկոտին աջակցելը չի նշանակում, որ նրա թեկնածությանը կողմ արտահայտված բոլոր կուսակցություններն ի վերջո կմտնեն նրա կառավարության կազմի մեջ։

Միացյալ ցուցակում հայտարարել են, որ դրա կազմում ընդգրկված երեք խմբակցությունները միաձայն որոշել են աջակցել Այզենկոտին՝ «ի պատասխան Նեթանյահուի և նրա կառավարության՝ իշխանության վերադառնալը թույլ չտալու հանրային պահանջի»։

Դաշինքում ընդունել են, որ ընդդիմությունը դեռ բավարար պատրաստակամություն չի ցուցաբերել՝ դիմակայելու Նեթանյահուի քաղաքական ուղեգծին, ինչպես նաև պայքարելու արաբ քաղաքացիների դեմ հրահրումների և նրանց քաղաքական ընտրության օրինականությունը կասկածի տակ դնելու փորձերի դեմ։

«Թեև Այզենկոտն ավելի շատ աջակցություն է ստացել, քան Նեթանյահուն, մենք կարևոր ենք համարում նրանց միջև տարբերությունը մեծացնելը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միացյալ ցուցակի կարծիքով՝ դա կարող է մեծացնել կառավարության փոփոխության հնարավորությունները և նվազեցնել ազգային միասնության կառավարություն ձևավորելու հավանականությունը, ինչը Նեթանյահուին հնարավորություն կտար պահպանել իշխանությունը։

Հասանելի է

русский

Անձ

Բենիամին ՆեթանյահուԳադի Այզենկոտ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն

Տեղադրություն

Իսրայել

Աղբյուրը՝ NEWS.am