«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումը

«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումը

Գազ21:04 | նոյեմբերի 5, 2026«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումը<!—>

]—>

«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը գրեթե չի ազդել Գերմանիայի գազամատակարարման վրա, հայտարարել են երկրի Դաշնային ցանցային գործակալությունում։ Պայթյունների պահին «Հյուսիսային հոսք- 1» գազատարով գազի մատակարարումներն արդեն ամբողջությամբ դադարեցված էին, հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, որը որպես վկա հանդես է եկել ենթադրյալ ուկրաինացի դիվերսանտի գործով դատավարությունում, գրում է Spiegel-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանը սկսել էր կրճատել գազատարով մատակարարումները 2022 թվականի գարնանը, իսկ սեպտեմբերի սկզբին ամբողջությամբ դադարեցրել էր դրանք։ Պայթյունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին։

Գազատարներում տեղի ունեցած պայթյունները քննվում են ուկրաինական հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին զինծառայող Սերգեյ Կ.-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Դատավարությունն ընթանում է Համբուրգի երկրամասային բարձրագույն դատարանում։ Գերմանիայի դաշնային դատախազությունը նրան մեղադրում է գործողության վեց այլ ենթադրյալ մասնակիցների հետ դանիական Բորնհոլմ կղզուց հարավ իրականացված պայթեցումներին առնչություն ունենալու մեջ։

Մեղադրանքը ներառում է պատերազմ վարելու արգելված մեթոդների կիրառմամբ ռազմական հանցագործություն կատարելու կասկած՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման պատճառով։ Բացի դրանից, տղամարդուն մեղսագրվում են պայթյունի կազմակերպումը, կառույցների ավերումը և հանրային նշանակության ձեռնարկությունների աշխատանքի խափանումը։

Պայթյունները տեղի են ունեցել Բալթիկ ծովում՝ մոտ 80 մետր խորության վրա։ «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները լուրջ վնասվածքներ են ստացել։ Ընդհանուր առմամբ, երկու գազատարների չորս ճյուղերից երեքում չորս արտահոսք է հայտնաբերվել։

Հասանելի է

русский

Թեմա

ԳազՊատահարներՀյուսիսային հոսք

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am