Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը

Սննդի անվտանգություն17:21 | նոյեմբերի 5, 2026Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Քաջազնունի 8/10):Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումներն են, որոնք հայտնաբերվել են վերահսկողության արդյունքում, մասնավորապես՝
-
արտադրական շինության պատերի որոշ հատվածների, անկյունների մակերևույթները վնասված են եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
-
առաստաղի որոշ մասեր ունեցել են վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
-
չեն ձեռնարկվել միջոցներ բացառելու համար կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, մուտքը արտադրական շինություն,
-
կոյուղու ջրահեռացման համակարգը նախագծված չէ այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
-
չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Թեմա
Սննդի անվտանգությունԱռողջապահություն
Կազմակերպություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
