Հաքերները ֆրանսիական բանկից մոտ 100 միլիոն եվրո են հափշտակել և գումարը փոխարկել կրիպտոարժույթի

Հաքերները ֆրանսիական բանկից մոտ 100 միլիոն եվրո են հափշտակել և գումարը փոխարկել կրիպտոարժույթի

Կրիպտոարժույթ19:17 | նոյեմբերի 5, 2026Հաքերները ֆրանսիական բանկից մոտ 100 միլիոն եվրո են հափշտակել և գումարը փոխարկել կրիպտոարժույթի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հաքերները ֆրանսիական բանկից մոտ 100 միլիոն եվրո են հափշտակել և գումարը փոխարկել կրիպտոարժույթի<!—>

]—>

Ֆրանսիական Crédit Mutuel Arkéa տարածաշրջանային բանկը կիբերհարձակման զոհ է դարձել, որի հետևանքով չարագործները մոտ 100 միլիոն եվրոյի խարդախ գործարքներ են իրականացրել, գրում է Rapporteur-ը։

Ստացված միջոցները փոխարկվել են կրիպտոարժույթի, հայտնել են ֆինանսական կազմակերպությունում։

Բանկի տվյալներով՝ հաքերները հասանելիություն են ստացել բանկի սեփական հաշիվներին և դրանք օգտագործել այլ վարկային կազմակերպություններ փոխանցումներ կատարելու համար։ Հաճախորդների հաշիվները չեն տուժել, ավանդատուները կորուստներ չեն կրել։ Arkéa-ում հայտարարել են, որ հաջողվել է կասեցնել հարձակումը, միջոցների մի մասը արգելափակվել է, իսկ մնացածը փորձում են վերադարձնել։

Բանկում բացառել են մարդկային սխալը և տեղի ունեցածն անվանել բարդ արտաքին կիբերհարձակում։ Միաժամանակ այնտեղ չեն բացահայտել, թե կոնկրետ ինչ եղանակով են չարագործները հասանելիություն ստացել հաշիվներին, և ով կարող է կանգնած լինել հարձակման հետևում։

Փարիզի դատախազությունը պաշտոնական քննություն է սկսել կազմակերպված խմբի կողմից տվյալների մշակման ավտոմատացված համակարգի աշխատանքին միջամտելու գործով։

Le Télégramme պարբերականը հայտնել է, որ վնասը կարող էր կազմել մոտ 118 միլիոն եվրո։ Բանկը չի հաստատել ճշգրիտ գումարը՝ նշելով, որ կորուստների գնահատումը շարունակվում է։ Միաժամանակ Arkéa-ում ընդգծել են, որ միջադեպը խմբի ֆինանսական կայունությանը չի սպառնում։ Առաջին կիսամյակում կազմակերպությունը 230 միլիոն եվրոյի զուտ շահույթ է ստացել։

Խարդախության մասին ավելի վաղ հայտնել էր կրիպտոարժութային գործարքների հետագծման մեջ մասնագիտացած անկախ հետազոտող ZachXBT-ն։ Նրա տվյալներով՝ հափշտակված միջոցներն անցել են կրիպտոարժութային բորսաներում բացված մի քանի հաշիվներով։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԿրիպտոարժույթԿիբեռանվտանգությունՏնտեսությունԽարդախություն

Տեղադրություն

Ֆրանսիա

Աղբյուրը՝ NEWS.am