ԱՄՆ-ում բոլոր ընտրատեղամասերն ավարտել են աշխատանքը

Ընտրություններ11:54 | նոյեմբերի 4, 2026ԱՄՆ-ում բոլոր ընտրատեղամասերն ավարտել են աշխատանքը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ-ում բոլոր ընտրատեղամասերն ավարտել են աշխատանքը<!—>

]—>

ԱՄՆ-ի ողջ տարածքում փակվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների բոլոր ընտրատեղամասերը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ամենավերջինը փակվել են Ալյասկայի ընտրատեղամասերը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հաշվարկների և կանխատեսումների՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստանում թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում։

NBC News-ի կանխատեսումներով՝ դեմոկրատներն ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում ապահովում են 100 տեղից 53-ը։ Ստորին պալատում Դեմոկրատական կուսակցությունը ստանում է 255 մանդատ, մինչդեռ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 218-ը։

Հասանելի է

русский

Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am