Ուշիում 9 մարդու կյանք խլած վթարի մասնակից բեռնատարը ռուսական համարանիշներով էր. գյուղում դեռ լույս չկա (վիդեո)

Արագածոտն09:22 | նոյեմբերի 4, 2026Ուշիում 9 մարդու կյանք խլած վթարի մասնակից բեռնատարը ռուսական համարանիշներով էր. գյուղում դեռ լույս չկա (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարի մասնակից կցորդիչով բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։
Ուշիի վարչական ղեկավար Մարտին Մարտիրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ գյուղի մի մասում մինչև հիմա լույս չկա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։
Տեղադրություն
Թեմա
Էլեկտրաէներգիայի անջատումՊատահարներՃՏՊ
Աղբյուրը՝ NEWS.am
