Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի դեպքով քրվարույթ է հարուցվել

Արագածոտն10:20 | նոյեմբերի 4, 2026Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի դեպքով քրվարույթ է հարուցվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
Կատարվում է նախաքննություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երեքը ամուսիններ էին և նրանց 18–ամյա որդին։
Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։
Վթարով պայմանավորված մինչև հիմա Ուշիի մի հատվածում լույս չկա։
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
