ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա

Պատահարներ08:19 | նոյեմբերի 4, 2026ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հորմուզի նեղուցից հարավ չորս լցանավ է պայթել ականների վրա, ևս երկու նավ է կալանվել, գրում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։
«Նավթ փոխադրող չորս նավեր, որոնք մտադիր էին անցնել Հորմուզի նեղուցի հարավային մասում գտնվող արգելված գոտով, պայթել են ծովային ականների վրա և շարունակում են այրվել… Հորմուզի նեղուցի վերևում խոցվել և վայր է գցվել MQ9 անօդաչու թռչող սարք»,— ասվում է կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը։
Հասանելի է
Թեմա
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
