Փաշինյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր

Փաշինյանը Գերտ Յան Կուպմանի հետ  քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր

Հայաստան-ԵՄ հարաբերություններ17:44 | նոյեմբերի 3, 2026Փաշինյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Փաշինյանը Գերտ Յան Կուպմանի հետ  քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր<!—>

]—>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքի էջից:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:

Մտքեր են փոխանակվել տնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


Թեմա

Հայաստան-ԵՄ հարաբերություններՔաղաքականություն

Կազմակերպություն

Եվրոպական հանձնաժողով

Անձ

Նիկոլ Փաշինյան

Աղբյուրը՝ NEWS.am