Պատերազմով սպառնալը Փաշինյանի կողմից բլեֆ է. Քրիստինե Վարդանյան

Պատերազմով սպառնալը Փաշինյանի կողմից բլեֆ է. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյան16:30 | նոյեմբերի 3, 2026Պատերազմով սպառնալը Փաշինյանի կողմից բլեֆ է. Քրիստինե Վարդանյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պատերազմով սպառնալը Փաշինյանի կողմից բլեֆ է. Քրիստինե Վարդանյան<!—>

]—>

եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է ժողովրդի կարծիքը լսել Սահմանադրությունը ամբողջությամբ փոխելու և Անկախության հռչակագրի այդտեղից հանելու վերաբերյալ, հունիսի ընտրություններին իրեն ասել են այդ կարծիքը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդին սպառնացել է սեպտեմբերին աղետալի պատերազմով, եթե չստանա սահմանադրական մեծամասնություն ու անգամ մեծ սպառնալիքի տակ չի ստացել սահմանադրական մեծամասնություն։

Այսինքն եթե հիմա մի հատ էլ ընտրություն լինի, Նիկոլ Փաշինյանը էլի չստանա իր ուզած ձայների քանակը, որպեսզի Սահմանադրություն փոխի, դա ո՞նց է մեկնաբանելու։ Եկեք ես գործիքակազմը թվարկեմ՝ շանտաժ, սպառնալիք, պատանդառություն։ Պատահակա՞ն է, որ ընդդիմադիր բոլոր ուժերի առաջնորդները բանտում են, մի քանիսը ընտանիքի անդամներով։

Ոչ պատանդառությունը, ոչ շանտաժը, ոչ ուզում է ԱԺ-ում հենց այդ ծեծկռտուքը, որ կազմակերպում են, ամեն օր էլ անեն, դա չի կարող փոխել մեր պատմական պատասխանատվությունը՝ ալիևյան սահմանադրությանը ոչ ասելու։ Մեր առաքելությունն է՝ չթողնել, որպեսզի Փաշինյանը հասնի ալիևյան սահմանադրության հանրաքվեի։

Այդ հանրաքվեն լավ ելք չունի, լավ, «այո»-ն էլ լավ չէ, «ոչ»-ն էլ լավ չէ, որովհետև երբ դու այլ երկրի ու սպառնալիք ներկայացնող երկրի թելադրանքով իրականացնում ես հանրաքվե, դա նշանակում է, որ քո հանրությունը բաց է այդպիսի առաջարկների համար, հանրային իմունիտետը չկա ու հաջորդը ո՞ր մի պետությունն է մեզ նոր հանրաքվե պարտադրելու։ Այսինքն հաջորդը մենք Ռուսաստանի պարտադրանքով պիտի ինչ-որ հանրաքվե անենք, հաջորդը Թուրքիայի պարտադրանքով և այլն»,–ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ պատերազմով սպառնալը Փաշինյանի կողմից բլեֆ է. «Փաշինյանի կառավարությունը պիտի կողմնորոշվի, հիմա այլևը մեզ պատերազմով է սպառնում, թե՞ խաղաղություն է ուզում, որովհետև եթե ամեն դրվագով գալիս են ասում են՝ եթե մենք սա չանենք պատերազմ է լինելու, փաստորեն Ալիևը պատերազմ է ուզում, ոչ թե խաղաղություն։ Կողմնորոշվեք»,–ընդգծեց նա։

Անձ

Քրիստինե ՎարդանյանՆիկոլ Փաշինյան

Թեմա

ՔաղաքականությունՀանրաքվե

Աղբյուրը՝ NEWS.am