Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի օդանավակայաններում պայթյունի սպառնալիքի պատճառով ստուգել են ուղևորատար ինքնաթիռները

Ավիացիա18:17 | նոյեմբերի 3, 2026Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի օդանավակայաններում պայթյունի սպառնալիքի պատճառով ստուգել են ուղևորատար ինքնաթիռները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Չորս ուղևորատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել Եվրոպայի օդանավակայաններում՝ պայթյունի ենթադրյալ սպառնալիքներ ստանալուց հետո, հայտնում է BBC News-ը։
Վարշավայում երկու ինքնաթիռ է ստուգվել, դրանց թվում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից մեկնած ինքնաթիռը։ Եվս մեկ ինքնաթիռ, որը մեկնել էր Մանչեսթերից, զննվել է իսպանական Մուրսիայում վայրէջք կատարելուց հետո։ Բացի դրանից, բուլղարական լրատվամիջոցները հայտնել են սպառնալիք ստանալուց հետո Սոֆիայում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին։
Միջադեպերը տեղի են ունեցել, երբ նախօրեին Լոնդոնի Լութոն օդանավակայանից Սոֆիա ուղևորվող ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Բուդապեշտում։
Ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի առկայության և ստուգումների արդյունքների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
