Ռուսաստանն արգելք է սահմանել նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման վրա

Տնտեսություն23:23 | նոյեմբերի 2, 2026Ռուսաստանն արգելք է սահմանել նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման վրա
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման վրա։
Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման արգելքը սահմանվել է 3 ամսով և տարածվում է հետևյալ նյութերի արտահանման վրա՝
• քարածխային և նավթային բենզոլներ,
• տոլուոլ,
• օրթոքսիլոլ,
• պարաքսիլոլ,
• ֆենոլ։
Սահմանափակումը չի տարածվում միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի արտահանման, միջազգային մարդասիրական օգնության շրջանակում մատակարարումների, ինչպես նաև Շպիցբերգեն կղզեխմբում ռուսական կազմակերպությունների գործունեության ապահովման վրա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունՎառելիքի արտահանման սահմանափակումներԱռևտուր
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
