Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ

Դիվանագիտություն19:40 | նոյեմբերի 2, 2026Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ<!—>

]—>

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Ասիային։

Զրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնվել Պուտինի և Ռուսաստանի մյուս պաշտոնատար անձանց հստակ դիրքորոշման համար, որոնք աջակցել են Իրանի ժողովրդին։

Կողմերն ընդգծել են երկու երկրների բարձրագույն ղեկավարների մշակած ճանապարհային քարտեզի հիման վրա ռազմավարական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Դիվանագիտություն

Տեղադրություն

ԻրանՌուսաստան

Անձ

Մոհսեն ՌեզայիՎլադիմիր Պուտին

Աղբյուրը՝ NEWS.am