Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով

Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով

Սև ծով20:26 | նոյեմբերի 1, 2026Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով<!—>

]—>

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ավելացնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքները կրող Բուլղարիայի և այլ երկրների ֆինանսավորումը՝ նախազգուշացնելով Սև ծովում անվտանգությանն ու նավագնացությանը սպառնացող աճող վտանգների մասին, հայտնում է Rapporteur-ը։

Նման հայտարարությամբ շաբաթ օրը հանդես են եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացուցիչները, որոնք այցելել են Բուլղարիայի նավահանգստային Վառնա քաղաք։

Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Յացեկ Պրոտասը հայտնել է, որ Եվրամիության 2028–2034 թվականների բյուջեի շրջանակում ինը երկիր՝ Բուլղարիայից մինչև Ֆինլանդիա, կարող են ստանալ մինչև 10% հավելյալ ֆինանսավորում։

Պատվիրակության այցը տեղի է ունեցել չորեքշաբթի անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, որի հետևանքով Բուլղարիայի սևծովյան ափերի մոտ բեռնարկղային նավ է խորտակվել։

Եվրախորհրդարանականները կարծում են, որ Սև ծովում անվտանգության իրավիճակի վատթարացումը պահանջում է լրացուցիչ աջակցություն տարածաշրջանի պետություններին և պատերազմից տուժած այլ երկրներին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Սև ծով

Կազմակերպություն

Եվրոպական խորհրդարան

Թեմա

ՔաղաքականությունԱնվտանգությունՆավագնացություն

Աղբյուրը՝ NEWS.am